Բաժիններ՝

Օզիլը հաղորդել է ակումբակիցներին, որ ամռանը կտեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ»

«Արսենալի» կիսապաշտպան Մեզութ Օզիլն արդեն հունիսին կարող է վերամիավորվել իր նախկին մարզիչ Ժոզե Մոուրինիոյի հետ:

Ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո 29-ամյա կիսապաշտպանը կդառնա ազատ գործակալ, քանի որ նրա պայմանագրի գործողության ժամկետը «զինագործների» հետ ավարտվում է:

Տվյալ պահին կողմերը հեռու են պայմանագրի երկարաձգումից, և ամեն ինչ գնում է նրան, որ գերմանացին արդեն հունիսին կհեռանա լոնդոնյան ակումբից:

Ինչպես հաղորդում է The Mirror-ը, Օզիլն արդեն հաղորդել է իր ակումբակիցներին այն մասին, որ ամռանը կդառնա «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ:

ԱՊԼ-ի ընթացիկ խաղարկությունում Օզիլն անցկացրել է 6 հանդիպում՝ աչքի չընկնելով ոչ մի արդյունավետ գործողությամբ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս