Եվրախորհուրդը որոշում ընդունեց ԵՄ-ի թվային տնտեսության զարգացման մասին
Եվրամիությունում թվային տնտեսության զարգացումը եւ դրա առավելությունների օգտագործումը կպահանջի թվային տեխնոլոգիաների անցման հետ կապված խնդիրների հավաքական լուծում եւ կարգավորման համակարգերի վերանայում:
«Եվրախորհուրդը պատրաստ է անհրաժեշտ ամեն ինչ անել, որպեսզի Եվրոպան դառնա թվային»,- ասված է այն որոշման մեջ, որը հոկտեմբերի 19-ի երեկոյան ընդունվել է Եվրախորհրդի նիստում (Եվրամիության գագաթնաժողովում)։
Դրանում նշվում է, որ մինչեւ 2018 թվականի վերջը ԵՄ-ի միասնական թվային շուկայի ձեւավորումը՝ դրա բոլոր բաղադրիչներով, «կարեւոր խնդիր է մնում»:
Եվրախորհրդի որոշման մեջ նաեւ խոսվում է կիբեռանվտանգության ոլորտում եւ Համացանցում կիբեռհանցավորության ու ահաբեկչության դեմ մղվող պայքարում Եվրամիության երկրների ջանքերի համակարգման խորացման մասին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: