Բաժիններ՝

«Կրեմլը չի զբաղվում Սոբչակի նախընտրական արշավի նախապատրաստմամբ». Պեսկով

Կրեմլը չի զբաղվում Քսենյա Սոբչակի նախընտրական արշավի նախապատրաստմամբ, որն ավելի վաղ հայտարարել է 2018 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

«Ո՛չ, դա այդպես չէ»,-լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե պետության ղեկավարի վարչակազմն օգնում է արդյոք հնարավոր թեկնածուին՝ պատրաստելու նախընտրական արշավը:

Կրեմլի ներկայացուցիչը չի կարողացել հաստատել կամ հերքել հաղորդումներն այն մասին, որ Վլադիմիր Պուտինը Սոբչակի հետ կայացած հանդիպմանն իբր դժգոհություն է հայտնել նախագահի թեկնածու առաջադրվելու նրա պլանների կապակցությամբ: Պեսկովը պարզաբանել է, որ անձամբ ինքը այդ հանդիպմանը ներկա չի եղել: Պատասխանելով այն հարցին, թե Կրեմլում Սոբչակին համարում են արդյոք «արժանի մրցակից», նախագահի մամուլի քարտուղարը նշել է, որ բուն ընտրարշավը դեռեւս չի սկսվել, եւ թեկնածուներից ոչ մեկը չի գրանցվել:

«Առայժմ հազիվ թե կարելի է խոսել Պուտինի ինչ-որ մրցակիցների մասին, որովհետեւ Պուտիին ինքը դեռեւս չի հայտնել իր թեկնածությունն առաջադրելու մտադրության մասին»,- հավելել է Պեսկովը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս