Երևանում բնակչի մատն այտուցվել է, մատանին մնացել է մատին. մեկնել է հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների կենտրոնի ջոկատը
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 04:56-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շարուրի փողոցի Օժանդակ տնտեսության տներից մեկի բնակչի մատն այտուցվել է, մատանին մնացել է մատին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Փրկարարները մատանին դուրս են բերել՝ 1959 թ. ծնված Գ. Մ.-ի մատից: