Բաժիններ՝

Հայնկեսը գտնում է, որ Նագելսմանը պատրաստ չէ մրցաշրջանից հետո գլխավորել «Բավարիան»

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսը խորհուրդ չի տալիս «Հոֆենհայմի» մարզիչ Յուլիան Նագելսմանին՝ մրցաշրջանի ավարտից հետո տեղափոխվել Մյունխեն: Անձամբ Հայնկեսի գործող պայմանագիրը գերմանական գրանդի հետ ուժի մեջ է մինչև մրցաշրջանի ավարտը, և ակումբի ղեկավարությունը ի սկզբանե հակված է նրան, որ նա ժամանակավոր լուծում է «Բավարիայի» համար: Ինչ վերաբերում է Նագելսմանին, ապա նա արդեն ասել է, որ ապագայում երազում է աշխատել «Բավարիայում»:

«Հնարավոր է՝ Նագելսմանին օգտակար կլինի մնալ «Հոֆենհայմում» ևս մի քանի տարի: Նա կարող է այդ ընթացքում ձեռք բերել նաև միջազգային փորձ: Բայց ես հուսով եմ, որ «Բավարիայում» կաշխատի գերմանացի մասնագետ: Մենք ունենք արժանի երիտասարդ մարզիչներ»,- Հայնկեսին է մեջբերում Rhein Neckar Zeitung-ը:

Ավելի վաղ «Բավարիայի» վարչության նախագահ Կարլ-Հայնց Ռումենիգեն չի բացառել, որ թիմը կարող է գլխավորել Դորտմունդի «Բորուսիայի» նախկին գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս