ՊՍԺ-ի նախկին գլխավոր մարզիչ Լորան Բլանը կգլխավորի ԱՄՆ-ի հավաքականը
Ֆրանսիացին կփոխարինի Բրյուս Արենային:
ԱՄՆ-ի ֆուտբոլի ֆեդերացիան դիտարկում է Բլանի թեկնածությունը՝ որպես ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնի գլխավոր հավակնորդ: Ինչպես հաղորդում է France Football-ը, Բլանն ավելի վաղ մերժել է առաջարկները Չինաստանից, ինչպես նաև «Ֆեներբահչեից» և «Անթալիա Սպորից»:
ՊՍԺ-ի նախկին մարզիչը պատրաստ է գլխավորել ԱՄՆ-ի հավաքականը, եթե մոտ ժամանակները չստանա ավելի հետաքրքիր առաջարկ Եվրոպայից:
Ավելի վաղ ԱՄՆ-ի հավաքականը՝ Բրյուս Արենայի գլխավորությամբ, չկարողացավ նվաճել ԱԱ-2018-ի ուղեգիր, որից հետո մարզիչը հեռացավ պաշտոնից:
Պատրաստեց Անի Գաբուզյանը