Բաժիններ՝

Անդրոիդները կդառնան մարդկանց բիզնես-գործընկերները. ճապոնացի փորձագետներ

Ապագայում ռոբոտ-անդրոիդները կկարողանան ոչ միայն մարդկանց փոխարինել աշխատանքում, այլեւ դառնալ նույնիսկ նրանց բիզնես-գործընկերները: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին պատմել է Hiroshi Ishiguro Laboratories ճապոնական լաբորատոնիայի հիմնադիր, պրոֆեսոր Հիրոսի Իսիգուրոն:

«Մենք արդեն անդրոիդներն օգտագործում ենք որպես լուրերի հաղորդավարներ, դռնապաններ, խանութների կենդանի մանեկեններ, մատուցողներ: Անդրոիդները երբեք չեն հոգնում, նրանք կարող են շարունակել աշխատանքը, երբ մարդն այլեւս ուժասպառ է եղել»,-հայտնել է նա, նշելով, որ անհրաժեշտ բոլոր տվյալները եւ տեղեկատվությունը անդրոիդներն ստանում են big data-ի՝ տեղեկատվության մեծ ծավալի հավաքման եւ մշակման համակարգի միջոցով:

«Մենք արդեն ունենք անդրոիդների օգտագործման բազմաթիվ եղանակներ: Եթե մենք ցանկանանք, ապագայում կկարողանանք անդրոիդներն օգտագործել որպես բիզնես-գործընկերներ, դա առանձնահատուկ դեպք կլինի»,- հավելել է նա:

Ներկայում Իսիգուրոն արտաքնով իրեն նման ռոբոտն օգտագործում է աշխատանքային նպատակներով. անդրոիդը փոխարինում է պրոֆեսորին եւ դասախոսություններ է կարդում նրա փոխարեն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս