Բաժիններ՝

«Բրիտանիան չի կարող նորմալ հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ». Ջոնսոն

Մեծ Բրիտանիան չի կարող նորմալ հարաբերություններ կառուցել Ռուսաստանի հետ, բայց կարեւոր է համարում երկխոսության պահպանումը: Այդ մասին հայտարարել է Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնը:

Նախատեսվում է, որ մինչեւ 2017 թվականի վերջը Ջոնսոնը կայցելի Ռուսաստան: «Միացյալ Թագավորությունը չի կարող նորմալ հարաբերություններ ունենալ այդ երկրի (Ռուսաստանի) հետ: Բայց մենք հասկանում ենք, որ կարեւոր է նրա հետ պահպանել երկխոսությունը»,-ասել է Ջոնսոնը՝ հոկտեմբերի 17-ին պատասխանելով խորհրդարանականների հարցերին:

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Լոնդոնը հնարավոր չի համարում Ռուսաստանի հետ բնականոն հարաբերությունների վերադառնալը Սիրիայի եւ Ուկրաինայի շուրջ առկա տարաձայնությունների պատճառով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս