Թուրքիայում արտակարգ դրությունը երկարաձգվել է 3 ամսով

Հոկտեմբերի 16-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ գումարված ազգայի անվտանգության խորհրդի նիստից հետո կառավարության խոսնակ Բեքիր Բոզդաղը հայտարարել է ընդունված որոշումների մասին:

«Sputnik»-ի թուրքական ծառայության տեղեկացմամբ՝ Բոզդաղը ասել է, որ ազգային անվտանգության խորհդի նիստի ժամանակ որոշում է կայացվել 3 ամսով  երկարաձգել Թուրքիայում գործող արտակարգ դրությունը, ինչպես նաև փակել իրաքյան Քուրդիստանի և Թուրքիայի միջև օդային սահանը:

Բոզդաղի խոսքով՝ արտակարգ դրության երկարաձգման մասին որոշումն ուղարկվել է Թուրքիայի խորհրդարանի հաստատմանը:

Անդրադառնալով իրաքյան Քուրդիստանի հետ օդային սահմանը փակելու վերաբերյալ որոշմանը՝ Բոզդաղը նշել է, որ այսուհետև ոչ մի ինքնաթիռ չի կարող Թուրքիայի օդային սահմանն օգտագոծել Քուրդիստան մեկնելու համար: Միևնույն ժամանակ ոչ մի ինքնաթիռ Քուրդիստանից Թուրքիա չի կարող մեկնել:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031