Բաժիններ՝

Ասանժը 20 հազար եվրո է առաջարկել Մալթայում լրագրողուհու սպանության մասին տեղեկատվության համար

WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժն իր Twitter-ում խոստացել է 20 հազար եվրո վճարել այն տեղեկատվության դիմաց, որը կօգնի գտնել մալթացի լրագրողուհի Դաֆնե Կարուանա Գալիցիայի հնարավոր սպանողներին, որը զոհվել է սեփական ավտոմեքենայի պայթելու հետեւանքով։

«Ես վրդովվեցի, երբ իմացա, որ մալթացի հետաքննող-լրագրողուհի եւ բլոգեր Դաֆնե Կարունա Գալիցիան սպանվել է իր տնից ոչ հեռու ավտոմեքենայի մեջ տեղադրված ռումբի պայթելուց: Ես 20 հազար եվրոյի չափով պարգեւ եմ առաջարկում այն տեղեկատվության դիմաց, որը կօգնի մերկացնել մարդասպաններին»,- գրել է նա:

Լրագրողուհին զոհվել է հոկտեմբերի 16-ին: Նա քննդատում էր կղզու իշանություններին եւ, ի թիվս այլ բաների, զբաղվում էր պանամական օֆշորների հետ նրանց կապերի հետաքննությամբ:

Գալիցիայի վերջերս կատարած հետաքննությունը վերաբերում էր Մալթայի վարչապետ Ջոզեֆ Մուսկատին ու նրա օգնականներին, որոնց նա մերկացրել է Պանամայում օֆշորների հետ կապերի, ինչպես նաեւ կղզու անձնագրերի վաճառքի եւ Ադրբեջանի ղեկավարությունից փողեր ստանալու մեջ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս