Բաժիններ՝

ԿԺԴՀ-ն ՄԱԿ-ում հայտարարել է, որ լիովին պատրաստ է միջուկային պատերազմին

Ներկայում Կորեական թերակղզու իրադրությունն այն փուլում է, որ միջուկային պատերազմ կարող է սկսվել ցանկացած պահի: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ին առընթեր ԿԺԴՀ-ի մշտական ներկայացուցչի տեղակալ Կիմ Ին Ռենը:

«Կորեական թերակղզու իրադրությունը, որին բեւեռված է աշխարհի ուշադրությունը, հասել է այնպիսի կրիտիկական կետի, որ միջուկային պատերազմ կարող է սկսվել ցանկացած պահի»,- նախազգուշացրել է դիվանագետը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի զինաթափման կոմիտեում:

Նրա խոսքով՝ ներկայում ԿԺԴՀ-ն ավարտել է իր միջուկային զինանոցի ձեւավորումը եւ վերածվել լիարժեք միջուկային տերության, որը ունի «տարբեր տարածություններ զենքի, այդ թվում՝ միջուկային եւ ջրածնային ռումբերի փոխադրման միջոցներ, ինչպես նաեւ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ»:

«Միացյալ Նահանգների ողջ մայրցամաքային տարածքը գտնվում է մեր հարվածների հասանելիության գոտում, եւ եթե ԱՄՆ-ը փորձի մեկ թզաչափ իսկ ներխուժել մեր սրբազան հողը, նա չի խուսափի անխնա պատժից երկրագնդի ցանկացած վայրում»,- ընդգծել է Կիմ Ին Ռենը:

Նա նաեւ հայտարարել է, որ Փենյանը պաշտպանում է միջուկային զենքից լիակատար հրաժարման գաղափարը, սակայն համաձայնագրին չի միանա, քանի դեռ ԿԺԴՀ-ին սպառնացող ԱՄՆ-ն չի համաձայնել դրա ստորագրմանը, հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս