Ինչու է Կարեն Կարապետյանն անակնկալ այցելել Լոռու մարզ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ անակնկալ այց է կատարել Լոռու մարզ։ Այցելել է Վանաձորի մարզադաշտ, «Արտեկ» ճամբար, որը չի գործում, բայց սեփականատերը ՀՀԿ-ական պատգամավոր Վահրամ Բաղդասարյանն է, կիսավեր ճոպանուղի։

Վարչապետի այցի մասին պաշտոնական հաղորդում չկար։ Վանաձորից ասացին, որ եկել է քաղաքի զարգացման ծրագրերի հետ կապված, մարզպետարանում հանդիպմանը սակավաթիվ մարդիկ են մասնակցել, ոչ պաշտոնական աղբյուրներն ասացին․ «Եկել է ներդրումներ անի։ Գյումրիում արել է, հիմա էլ որոշել է Վանաձորում անել»։

Հիշեցնենք, որ նա հոկտեմբերի 7-ին՝ Վանաձորի տոնին էլ էր Լոռի մեկնել»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս