Բաժիններ՝

Երևանի կենտրոնում բնակչի ձեռքերն արգելափակվել են ծալովի անկողնու տակ. նա տեղափոխվել է հիվանդանոց

Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 18:46-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 28 շենքի բնակարաններից մեկի բնակիչն օգնություն է կանչում, դուռը փակ է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը բնակարանի դուռը բացվել է տեղի ուժերով:

Պարզվել է, որ՝ 1973 թ. ծնված Ս. Հ.-ի ձեռքերն արգելափակվել են ննջասենյակում գտնվող ծալովի անկողնու տակ:

Փրկարարները քաղաքացու ձեռքերը դուրս են բերել արգելափակումից. Ս. Հ.-ը հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 համալսարանական կլինիկա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս