«Կոնվերս բանկ»-ի մասնաճյուղը թալանելու կասկածանքով ձերբակալվածներից երկուսը եղբայրներ են. «ՀԺ»

«Հայկական Ժամանակ» թերթի տեղեկություններով, Սայաթ-Նովա պողոտայում գտնվող «Կոնվերս բանկ»-ի մասնաճյուղը թալանելու կասկածանքով ձերբակալված Երեւանի բնակիչներ, 1988 թ. ծնված Դավիթ Գրիգորյանը, 1987 թ. ծնված Արսեն Գրիգորյանը եղբայրներ են:

Նույն այդ տեղեկություններով, դեպքից մի քանի օր առաջ Դավիթ Գրիգորյանը  գնացել է բանկի նշված մասնաճյուղ եւ կին կառավարչին հայտնել 60.000 եվրո՝ ԱՄՆ դոլարով փոխանակելու մտադրության մասին, ինչպես նաեւ տեղեկացրել, որ գործարքը ոչ թե ինքն է կատարելու, այլ իր ծանոթներից մեկը: Արդեն դեպքի օրը մասնաճյուղ գործարք անելու է գնում այժմ ոստիկանության կողմից որոնվող Աշտարակի բնակիչ, 1988 թ. ծնված Պյոտր Ցիգանովը:

Վերջինս էլ կին կառավարչին  սպառնալիքները գրավոր տեսքով է ներկայացրել, որում պահանջել է գումարը փոխանցել իրեն՝ այլապես կպայթեցնի բանկը: Նա գրավոր պահանջ է ներկայացրել՝ այդ կերպ փորձելով խուսափել աղմուկից: Կառավարիչը պահարանում եղած մոտ 200 հազար դոլարը տվել է նրան: Ինչից հետո այդ անձը շարունակել է սպառնալիքներ հնչեցրել եւ պահանջել, որպեսզի կառավարիչն իր հետ դուրս գա սենյակից, այլապես սպառնալիքներն իրականություն կդարձնի:

Ցիգանովը որոնվում է, իսկ հափշտակված խոշոր չափի գումարը դեռ չի հայտնաբերվել:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս