«Եթե դուք չեք խաղացել «Սանտյագո Բերնաբեուում», նշանակում է՝ դեռ չեք մկրտվել». Մաուրիսիո Պոչետինո
«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն կիսվել է կարծիքով, թե ինչ է նշանակում խաղալ Մադրիդի «Ռեալի» հետ «սերուցքայինների» դաշտում: Անգլիական թիմն անցկացնելու է երկու հանդիպում ահեղ մրցակցի հետ Չեմպիոնների լիգայի խմբային փուլում: Պոչետինոյին հարցրել են՝ կարող է նշել «Ռեալի» միայն 1 յուրահատկություն, եթե նա ստիպված լինի ընտրել:
«Միայն մեկ բա՞ն: «Ռեալը» տարբերվում է ինչ-որ յուրահատուկ բանով: Դա հնարավոր չէ հասկանալ, քանի դու դեռ չես խաղացել նրանց հետ «Սանտյագո Բերնաբեուում»: Եթե դու չես խաղացել «Ռեալի» հետ այդ մարզադաշտում, նշանակում է՝ դեռ չես մկրտվել: Նախորդ շաբաթ ես խոսում էի Խորխե Վալդանոյի հետ, և մենք զրուցում էինք այդ ակումբի, նրա երկրպագուների, մարզադաշտի մասին: Դա ինչ-որ բան է, որը կարելի է միայն զգալ»,- Պոչետինոյին է մեջբերում AS-ը:
Առաջին խաղը «Ռեալի» և «Տոտենհեմի» միջև տեղի կունենա հոկտեմբերի 17-ին՝ «Արքայական ակումբի» դաշտում, երկրորդը՝ նոյեմբերի 1-ին՝ «Տոտենհեմի» դաշտում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը