Բաժիններ՝

«Խորհուրդ ենք տալիս ցուցաբերել հնարավորինս զգոնություն». Գագիկ Սուրենյան

ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հատուկ կործանարար փոթորիկ ստեղծողների համար կրկնում եմ մեր երեկվա կանխատեսումը: Հոկտեմբերի 16-ին առանձին շրջաններում՝ հատկապես Լոռիում, Տավուշում և Գեղարքունիքում սպասվում է քամու ուժգնացում՝ 25-30մ/վ արագությամբ, հնարավոր է կոտրվեն ծառեր և վնասվեն տանիքներ, ուստի ազգաբնակչությանը խորհուրդ ենք տալիս ցուցաբերել հնարավորինս զգոնություն: Երևանում և հանրապետության մյուս հատվածներում նման ուժեղ քամիներ չեն կանխատեսվում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս