Դդումից պատրաստված նրբագույն ապուր-խյուս
Էներգետիկ արժեքը մեկ չափաբաժնում.
Կալորիականություն – 131 կկալ
Սպիտակուցներ – 5.4 գ
Ճարպեր – 0.8 գ
Ածխաջրեր – 31.6 գ
Բաղադրիչներ
1. Դդում – 300 գ
2. Նեխուրի արմատ – 150 գ
3. Գազար – 150 գ
4. Կոճապղպեղի արմատ – 1 թ/գ
5. Սոխ – 1 հատ
6. Սխտոր – 1 ատամիկ
7. Ձիթայուղ՝ ըստ ճաշակի
8. Կանաչ պղպեղ – 1 հատ
Պատրաստման եղանակը
1. Դդումը և գազարը խոշոր կտրատել, վրան ջուր լցնել, որպեսզի բանջարեղենը ծածկվի ջրով:
2. Ըստ ճաշակի՝ աղ անել և եփել՝ մինչև փափկելը:
3. Սոխը, նեխուրը և սխտորը քերել և տապակել ձիթայուղով:
4. Դդումին և գազարին ավելացնել տապակած բանջարեղենը և քերած կոճապղպեղը, հարել բլենդերում:
5. Ապուր-խյուսը մատուցել կանաչ պղպեղով, կանաչիով և տապակած հացի կտորներով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը