Բաժիններ՝

ԱՄՆ-ում ֆերմերը 1,07 տոննա քաշով դդում է աճեցրել

1,07 տոննա կշռող դդումն ամենածանրն է ճանաչվել ամենամյա համազգային մրցույթի անցկացման ողջ պատմության ընթացքում, որը կայացել է Կալիֆոռնիայի նահանգի Սան Ֆրանցիսկո քաղաքի մերձակայքում:

Ինչպես հայտնել է AP գործակալությունը, մոտավորապես 16,5 հազար դոլարի չափով դրամական մրցանակը հանձնվել է Վաշինգտոնի նահանգի ֆերմեր Ջոել Հոլլանդին, որի համար այս հաղթանակն արդեն յոթերորդն է դարձել 44-րդ անգամ անցկացված մրցույթում։

Հսկայական պտուղը հարկ է եղել կշեռքի վրա դնել ավտոբեռնիչի օգնությամբ: Կշռելու արարողությունը դիտել են հարյուրավոր հանդիսականներ: Հոլլանդի ռեկորդային ծանր դդումը կշռել են վերջինը: Մինչ այդ բոլորը վստահ էին, որ կհաղթի անցյալ տարվա առաջատարը՝ Վաշինգտոնի նահանգի դպրոցի ուսուցչուհի Սինդի Թոբեքը:

Այն ժամանակ նա աճեցրել էր 866,4 կիլոգրամ քաշով դդում, եւ նրա մրցանակը կազմել էր 11,5 հազար դոլար՝ քաշի յուրաքանչյուր ֆունտի (0,453 կիլոգրամ) դիմաց՝ 6 դոլար: Այս տարի միջոցառման կազմակերպիչները որոշել են ֆունտի դիմաց պարգեւը բարձրացնել մինչեւ 7 դոլար:

Այս անգամ Թոբեքն իր հետ բերել էր 908 կիլոգրամ կշռող դդում, բայց երեք ժամ տեւած մրցույթի արդյունքներով զբաղեցրեց երկրորդ տեղը: Մրցությանը մասնակցել են Օրեգոնի, Վաշինգտոնի եւ Կալիֆոռնիայի նահանգների 20-ից ավելի ֆերմերներ: Մրցույթին ներկայացված ամենաթեթեւ դդումն այս տարի կշռել է 100 կիլոգրամից փոքր-ինչ ավելի, հաղորդել էՏԱՍՍ-ը։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս