Բաժիններ՝

ԳՖՀ-ն կես տարով երկարաձգել է սահմանների հսկողությունը միգրացիայի խնդրի պատճառով

Գերմանիան որոշում է ընդունել կես տարով երկարաձգել սահմանների հսկողությունը անվերահսկելի միգրացիայի պահպանվող վտանգի կապակցությամբ: Այդ մասին հոկտեմբերի 12-ին հայտնել է FOCUS onlineco-ն՝ վկայակոչելով ԳՖՀ-ի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզիերին։

Միգրացիոն ճգնաժամի սկզբից եվրոպական մի շարք հետ գործող սահմանների հսկողության ռեժիմն արդեն մի քանի անգամ երկարաձգվել է, վերջին անգամ՝ մինչեւ 2017 թվականի նոյեմբերի 11-ը: Դե Մեզիերի խոսքով, որը մեջբերում է հրատարակությունը, այս որոշումն ընդունվել է՝ հաշվի առնելով պահպանվող ահաբեկչական սպառնալիքը, ԵՄ-ի արտաքին սահմանների վատ պաշտպանությունը, ինչպես նաեւ անօրինական միգրացիայի բարձր մակարդակը հանրակցության ներսում:

ՆԳ նախարարության տվյալների համաձայն, փախստականների հիմնական մասը առաջվա պես Գերմանիա է հասնում Ավստրիայի տարածքով: Բացի այդ, աճում է այն անօրինական միգրանտների թիվը, որոնք Հունաստանից ԳՖՀ են ժամանում ավիատրանսպորտով: Դե Մեզիերը նշել է, որ « լիարժեք վերադարձը Շենգենին՝ առանց ներքին սահմաններում ստուգումների, հնարավոր է, եթե դա թույլ տա իրադրությունը», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս