Աբասը վերջին տասը տարվա ընթացքում առաջին անգամ կայցելի Գազայի հատված. Ramallah News
Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբասն առաջիկա մեկ ամսվա ընթացքում կուղեւորվի Գազայի հատված: Այդ մասին հայտնել է ՖԱԹՀ շարժման կենտրոնական կոմիտեի անդամ Զաքարիա ալ Աղան: Ափամերձ միջատարածք այդ այցը Աբասի համար առաջինը կդառնա վերջին տասը տարվա ընթացքում:
«Աբասը Գազայի հատված կայցելի ոչ թե հյուրի, այլ նախագահի կարգավիճակով՝ արագացնելու հաշտության գործընթացը ՖԱԹՀ եւ ՀԱՄԱՍ հակամարտող խմբակցությունների միջեւ»,-Զաքարիա ալ Աղայի խոսքը մեջբերել է Ramallah News տեղեկատվական պորտալը: Բացի այդ, ալ Աղայի խոսքով, մեկ ամիս անց Կահիրեում կհավաքվեն պաղեստինյան բոլոր շարժումների ներկայացուցիչները, եւ Աբասը ներկա կլինի այդ հանդիպմանը:
Հոկտեմբերի 12-ի առավոտյան Կահիրեում ավարտվել են ՖԱԹՀ-ի եւ ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչների բանակցությունները, որոնք նպատակամղված էին կողմերի միջեւ համաձայնության ձեռքբերմանը: Ալ Աղան դրանք բնութագրել է որպես «բարդ, բայց արդյունավետ», հաղորդել է ՏԱՍՍ-ը: