Ֆրանսիայում բնապահպանները թափանցել են ատոմակայանի տարածք և հրավառություն սարքել
Greenpeace միջազգային բնապահպանական կազմակերպությունը հայտարարել է, որ հոկտեմբերի 12-ի առավոտյան իր ակտիվիստները թափանցել են «Կատենոմ» ֆրանսիական ատոմային էլեկտրակայանի տարածք եւ հրավառություն սարքել այնտեղ, որպեսզի ցույց տան երկրի միջուկային ձեռնարկությունների պաշտպանվածության ցածր մակարդակը։
Ավելի վաղ Greenpeace-ը հրապարակել էր զեկույց, որում նախազգուշացրել էր Ֆրանսիայի եւ Բելգիայի ատոմակայանների վրա գրոհների վտանգի մասին՝ դրանց պաշտպանության ցածր մակարդակի պատճառով: Ինչպես նշված է զեկույցում, փորձագետների առանձնակի տագնապն է հարուցում միջուկային թափոնների ավազանների անվտանգության մակարդակը, ինչը հարձակման դեպքում կարող է վթար հրահրել:
«Մեր ակտիվվիստները թափանցել են Մոզելի «Կատենոմ» ատոմակայանի տարածք»,-ասված է Twitter-ում կազմակերպության օգտահաշվում: Հրապարակմանը կցված է հրավառության լուսանկարը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: