«Համարժեք պատասխան են ստանում և հետո են հիշում, որ իրենք կին են». Նաիրա Նահապետյան. «Ժողովուրդ»

Երեւանի ավագանու ՀՀԿ-ական անգամ Նաիրա Նահապետյանը՝ ՀԷԿ-երի Նառան, երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում փորձել է ամեն գնով արդարացնել իրենց խմբակցության անդամների կողմից ընդդիմադիրների վրա հարձակումները՝ վերջիններիս մեղադրելով սադրանքների մեջ:

«Եթե իրենք պահեին իրենց արժանավայել, ոչ մի անգամ ոչ մի արձագանք չէր լինի: Իրենք արդեն չափ ու սահմանն անցնում են»,- ընդդիմադիրներին մեղադրել է նա:

Իսկ արդյո՞ք հրահանգ ունեք՝ անպատիվ խոսքեր ասելու եւ ավագանու նիստը փողոցային լեզվակռվի վերածելու, այս հարցին էլ Նահապետյանը պատասխանել է.

«Իհարկե, ինքնաբուխ է: Մենք հանգիստ նստած ենք, կարծում ենք, որ նիստը կտեւի 10 րոպե, …բայց պարզվեց, որ սխալվում ենք: Իրենք համարժեք պատասխան են ստանում եւ միայն դրանից հետո են հիշում, որ իրենք կին են, այն էլ «Երկիր Ծիրանի» կուսակցությունից»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս