Բաժիններ՝

Թուրքիայում նշել են «Աքքույու» ատոմակայանի շինարարությունն սկսելու ժամկետը

«Աքքույու» ատոմային էլեկտրակայանի հիմնարկեքի արարողությունը, որը Թուրքիայում կառուցվում է ՌԴ-ի նախագծով, կարող է տեղի ունենալ այս տարվա վերջին կամ հաջորդ տարվա սկզբին՝ երկու պետությունների ղեկավարների մասնակցությամբ: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Բերաթ Ալբայրաքը:

«Թուրքիայի ատոմային էներգիայի գործակալությունը շարունակում է հնարավոր ամեն ինչ անել, որպեսզի «Աքքույու» ատոմակայանի հիմնարկեքի արարողությունը տեղի ունենա այս տարվա վերջին կամ հաջորդ տարվա սկզբին: Հիանալի կլիներ, եթե ԱԷԿ-ը շահագործման հանձնվեր մինչեւ 2023 թվականի հոկտեմբերի 29-ը, երբ նշվելու է Թուրքիայի Հանրապետության ստեղծման 100-ամյակը»,-ասել է Ալբայրաքը՝ Անթալիայի նահանգում ելույթ ունենալով Թուրքիայի ութերորդ էներգետիկական համաժողովի նիստում: Նրա խոսքը մեջբերել է Anadolu գործակալությունը:

Թուրքիայի Մերսինի նահանգի «Աքքույու» հարթակում ատոմային էլեկտրակայանի կառուցման եւ շինարարության ոլորտում համագործակցության վերաբերյալ Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ միջկառավարական համաձայնագիր է ստորագրվել 2010 թվականին: «Աքքույու» ԱԷԿ-ի նախագիծը ներառում է չորս էներգաբլոկ, որոնցից յուրաքանչյուրի հզորությունը կկազմի 1200 մեգավատ: Նախագծի արժեքը շուրջ 20 մլրդ դոլար է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս