«Գյուղացու անվան տակ մի կազմակերպություն կա, որն այսօր գյուղացուն թալանում է». Հրաչ Բերբերյան

Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանի կարծիքով՝ Գյուղնախարարությունը ոռոգման համակարգում նորմատիվներ չունի.  «Օրինակ՝ 1 հեկտար կարտոֆիլի առաջին ջրի համար պահանջվում է 1000 խմ ջուր, իսկ երկրորդի համար՝ 700 խմ։ Գյուղացուն կրկնակի են հաշվում՝ 1500 խմ։ Ո՞վ է այդ նորմատիվները մշակել, իհարկե ՋՕ-երը՝ իրենց վերադասի հետ։ Այսինքն՝ գյուղացու անվան տակ մի կազմակերպություն կա, որն այսօր գյուղացուն թալանում է։ Սրան վերջ կտա՞ն՝ երկիրն առաջ կգնա»։

Ինչ վերաբերում է կաթիլային ոռոգման համակարգին, ապա Բերբերյանը դա արդյունավետ է համարում, բայց ընդգծում է, որ գյուղացին գումար չունի դրա համար.  «Իհարկե, ճիշտ գործ է։ Դրանով սնուցում տալն է  հեշտ, բուժումներ անելն է հեշտ, հիվանդություններն են քիչ։ Դա առաջադեմ տեխնոլոգիա է, բայց գյուղացուն գումար է պետք»։

168.am-ը հետաքրքրվեց, թե այս տարի 170 մլն խմ-ի փոխարեն՝ Սևանա լճից բաց թողնված 270 մլն խմ ջուրը, ըստ Բերբերյանի՝ ինչպե՞ս է օգտագործվել, եթե էլի ունեցանք ոռոգման խնդիր, նույնիսկ, ինչպես ինքն է հայտարարում՝ երաշտ եղավ։

Ի պատասխան՝ Բերբերյանն ասաց, որ նախ՝ հայտարարվեց, թե ջրի կարիք չի լինի, բայց Շիրակում գյուղացին ջրի կռիվ էր տալիս, ապա ջրբացթողնման որոշում ընդունվեց. «Իրոք, այն տարին էր, որ երևի պետք էր ավել ջուր բաց թողնել, բայց 270 մլն խմ-ն վիճելի է, որովհետև այդ նորմատիվների հաշվին գերշահույթներ են կուտակում։ Հարկավոր է լուրջ ուսումնասիրություններ անել։ Երկիրն ունի տնտեսություն, որ հարկային տեսուչը չունի նորմատիվներ, որ կարողանա ստուգումներ անել»։

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս