Մեսսիի հեթ-տրիկը Արգետինային պարգևեց աշխարհի առաջնության ուղեգիր
Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի հարավամերիկյան գոտում կայացան վերջին` 18-րդ տուրի հանդիպումները:
Արգենտինայի հավաքականը Մեսսիի հեթ-տրիկի շնորհիվ 3:1 հաշվով հաղթեց Էկվադորին և, խմբում զբաղեցնելով 3-րդ տեղը, աշխարհի առաջնության ուղեգիր նվաճեց: Հերթական հաղթանակը տարավ նաև Բրազիլիայի հավաքականը, որը 3:0 հաշվով գերազանցեց Չիլիին: Աշխարհի 5-ակի չեմպիոնները ևս Մունդիալ-2018-ի ուղեգիր նվաճեցին: Ուրուգվայի հավաքականը ևս գերազանցեց իր մրցակից Բոլիվիային՝ 4:2:
Հարավային Ամերիկայից Մունդիալ-2018-ի ուղեգրեր նվաճեցին Բրազիլիան, Ուրուգվայը, Արգենտինան, Կոլումբիան: Պերուն կմասնակցի անցումային խաղերին: