Տնտեսության բնագավառում Նոբելի հիշատակի մրցանակը հանձնվել է Ռիչարդ Թալերին
Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիան Ստոկհոլմում հրապարակել է տնտեսության բնագավառում Ալֆրեդ Նոբելի հիշատակի մրցանակի դափնեկրի անունը, մրցանակ, որը հաճախ անվանում են «Տնտեսության գծով Նոբելյան մրցանակ»: 49-րդ մրցանակը հանձնվել է ամերիկացի տնտեսագետ Ռիչարդ Թալերին վարքագծային տնտեսության բնագավառում կատարած հետազոտությունների համար։
Ռիչարդ Թալերը ծնվել է 1945 թվականի սեպտեմբերի 12-ին. նա Չիկագոյի համալսարանին առընթեր Բուտ բիզնեսի դպրոցի պրոֆեսոր է: Տնտեսության բնագավառում հաղթողի հայտարարմամբ ավարտվում է «Նոբելյան շաբաթ-2017»-ը:
Ի տարբերություն ֆիլիոլոգիայի եւ բժշկության, քիմիայի, ֆիզիկայի եւ գրականության, ինչպես նաեւ Խաղաղության մրցանակների, տնտեսության գծով մրցանակը սահմանվել է ոչ թե Ալֆրեդ Նոբելի, այլ Շվեդիայի Բանկի կողմից 1969 թվականին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: