«Երբ կգա ժամանակը, Սերժ Սարգսյանն ինքը կխոսի». Վահրամ Բաղդասարյան
«Սերժ Սարգսյանը մինչև 2018 թ. ապրիլ Հայաստանի Հանրապետության նախագահն է, և մենք որևէ քննարկում չենք ունեցել, թե ապրիլից հետո ինչ պետք է կատարվի: Կգա ժամանակը, մենք կքննարկենք, և բոլորդ տեղյակ կլինեք դրա մասին: Ես խնդրում եմ` բոլորդ զինվեք համբերությամբ, մենք ունենք բավականին խնդիրներ, զբաղված ենք դրանցով, և երբ քննարկենք, բոլորիդ տեղյակ կպահենք մեր հետագա անելիքների մասին»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը` խոսելով 2018թ. հետո սպասվող փոփոխությունների մասին:
Ըստ նրա` ԳՄ-ում քննարկումների ժամանակացույց չունեն, այլ քննարկում են այն հարցերը, որոնք հրատապ են և առաջնահրեթ են այս օրերի համար.
«Առայժմ, այդ հարցը մեր օրակարգում չկա: Երբ կգա ժամանակը, հարցադրում անելու կարիք չի լինի, Սերժ Սարգսյանն ինքը կխոսի դրա մասին»: