Ջեյմս Ապատուրայը հոկտեմբերի 10-ին կայցելի Վրաստան
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Հարավային Կովկասի երկրների հարցերով հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը հոկտեմբերի 10-ին կայցելի Վրաստան: Այդ մասին հայտնել է Վրաստանի Հանրային հեռարձակողի Առաջին ալիքը:
Այցի շրջանակներում Ապատուրայը կմասնակցի պաշտպանության եւ անվտանգության հարցերին նվիրված խորհրդաժողովին, որը տեղի է ունենալու Բաթումում: Բացի այդ, պլանավորված են հատուկ ներկայացուցչի հանդիպումները Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի, նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի եւ Վրաստանի կառավարության այլ ներկայացուցիչների հետ: