ԵԽԽՎ-ի նստաշրջանում կընտրեն Վեհաժողովի նոր նախագահին
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի բացմանը քվեարկություն կանցկացվի Վեհաժողովի նոր նախագահի թեկնածության շուրջ, որը կփոխարինի պաշտոնաթող եղած Պեդրո Ագրամունտին:
Այդ մասին ասված է ԵԽԽՎ-ի հայտարարության մեջ: ԵԽԽՎ-ի նախագահը պաշտոնը կարող են ստանձնել Եվրոպայի ժողովրդական կուսակցության անդամներ Էմանուելիս Զինգերիսը (Լիտվա) կամ Ստելլա Կիրիակիդեսը (Կիպրոս): Նրանց թեկնածություններն առաջադրվել էին Ագրամունտի պաշտոնաթողությունից հետո: ԵԽԽՎ-ի ժամանակավոր ղեկավար է նշանակված Վեհաժողովի փոխնախագահ Ռոջեր Գեյլը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: