Բաժիններ՝

Ֆուտբոլի ազգային ընտրանին մեկնեց Ղազախստան

Ֆուտբոլի Հայաստանի ազգային ընտրանին մեկնեց Ղազախստան: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հոկտեմբերի 7-ի առավոտյան Հայաստանի ազգային հավաքականը և ՀՖՖ ֆուտբոլային պատվիրակությունը չարտերային ուղերթով մեկնեցին Ղազախստանի մայրաքաղաք Աստանա, որտեղ հոկտեմբերի 8-ին՝ Երևանի ժամանակով 20:00-ին՝ կկայանա Աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի Ղազախստան-Հայաստան հանդիպումը: Հավաքականի կազմում Աստանա են մեկնել 23 ֆուտբոլիստներ:

Դարպասապահներ

Գրիգոր Մելիքսեթյան «Գանձասար-Կապան»

Արսեն Բեգլարյան «Ալաշկերտ»

Գոռ Մանուկյան «Փյունիկ»

Պաշտպաններ

Տարոն Ոսկանյան, «Նեա Սալամիս» (Կիպրոս)

Վարազդատ Հարոյան «Ուրալ» (Ռուսաստան)

Գաել Անդոնյան, «Օլիմպիկ» (Մարսել, Ֆրանսիա)

Հովհաննես Համբարձումյան «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա)

Կամո Հովհաննիսյան, «Տորպեդո-Բելազ» (Բելառուս)

Գագիկ Դաղբաշյան «Ալաշկերտ»

Արտյոմ Միքայելյան «Շիրակ»

Ռոբերտ Դարբինյան «Շիրակ»

Կիսապաշտպաններ

Հենրիխ Մխիթարյան, «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)

Գոռ Մալաքյան, «Ստալ» (Ուկրաինա)

Էդգար Մալաքյան, «Ստալ» (Ուկրաինա)

Մարկոս Պիզզելլի, «Ալ-Շաբաբ» (Սաուդյան Արաբիա)

Գեղամ Կադիմյան, «Վորսկլա» (Ուկրաինա)

Էդգար Մանուչարյան, «Ուրալ» (Ռուսաստան)

Արտակ Եդիգարյան «Ալաշկերտ»

Արտակ Գրիգորյան «Ալաշկերտ»

Արտյոմ Սիմոնյան «Ալաշկերտ»

Հարձակվողներ

Տիգրան Բարսեղյան, «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա)

Ռուսլան Կորյան, «ԲՄԱ-Խաբարովսկ» (Ռուսաստան)

Սարգիս Ադամյան, «Յան Ռեգենսբուրգ» (Գերմանիա)

Դավիթ Մանոյանը դուրս է մնացել Ղազախստան մեկնող ֆուտբոլիստների վերջնական հայտացուցակից վնասվածքի պատճառով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս