Տավուշի մարզպետը չի ենթարկվում ՀՅԴ-ական նախարարին. «Իրատես»
«Իրատես» թերթը գրում է. «Դաշնակցությունն այս շաբաթ ԱԺ կառավարություն հարցուպատասխանի ժամանակ իջևանցի երիտդաշնակցական պատգամավոր Սուրեն Մանուկյանի միջոցով փորձեց վարչապետի ականջին հասցնել, որ ՀՀԿ-ի քվոտայով Տավուշի մարզպետ նշանակված Հովիկ Աբովյանն իր տեղում չէ։
ՀՅԴ-ն զայրացել է, քանի որ սեփական նախարարի վերահսկողության տիրույթում գտնվող մարզպետը, պարզվում է, չի «ենթարկվում» իր անմիջական ղեկավարին։
Մեր տեղեկություններով, բավական մեծ լարվածություն կա նախարար Դավիթ Լոքյանի և Հովիկ Աբովյանի միջև, ու հարմար առիթ էր ստեղծվել, որ մարզպետի չարաշահումները ներկայացնեին կառավարությանը։
Փաստորեն, նույն իշխանության մաս կազմող դաշնակցության ներկայացուցիչը հարցնում էր, թե ինչու Տավուշի մարզպետը համայնքների անապահով խավերին հավասար մոտեցում չի ցուցաբերում»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում: