Ողբերգական վթար Վլադիմիր մարզում. ավտոբուսի և գնացքի բախման հետևանքով զոհվել է 21 մարդ
Առնվազն 21 մարդ է զոհվել Վլադիմիրի մոտ ավտոբուսի եւ գնացքի բախման հետեւանքով: Այդ մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել է վթարի հետեւանքների վերացման օպերատիվ շտաբի աղբյուրը:
«Նախնական տվյալներով՝ զոհվել է 21 մարդ, ներառյալ երեք երեխա»,- ասել է նա: Ընդամենն ավտոբուսում եղել է 57 ուղեւոր եւ վարորդը:
Վլադիմիրի մարզի նահանգապետի մամուլի քարտուղար Մարգարիտա Շլյախովան հայտնել է, որ ավտոբուսում, որը գնացքին բախվել է Պետուշինյան շրջանում, եղել են Ուզբեկստանի քաղաքացիներ:
Ըստ վարկածներից մեկի՝ ճանապարհատրանսպորտային պատահարի մեղավորն ավտոբուսի վարորդն է: Մեկ այլ վարկածով՝ վթարի պատճառ է դարձել ավտոբուսի անսարքությունը: