Բաժիններ՝

Ռուսական սուզանավերը «Կալիբր» հրթիռներով հարվածել են Սիրիայում ԻՊ-ի դիրքերին

Ռուսական սուզանավերը հոկտեմբերի 5-ին Միջերկրական ծովի ջրատարածքից տասը «Կալիբր» թևավոր հրթիռներով հարվածներ են հասցրել Սիրիայի Մեյադին քաղաքի շրջանում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին:

Այդ մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը: «Այսօր Միջերկրական ծովի ջրատարածքից Սեւծովյան նավատորմի «Վելիկի Նովգորոդ» և «Կոլպինո» սուզանավերով համազարկային երկու հարված է հասցվել ծովային բազավորման «Կալիբր» թեւավոր հրթիռներով»,- ասել է գեներալ-մայորը:

«Օբյեկտիվ հսկողության միջոցներով հաստատվել է նախանշված բոլոր թիրախների ոչնչացումը: Մեյադան բնակավայրի շրջանում ԴԱԻՇ խմբավորումը ինչպես կենդանի ուժի, այնպես էլ տեխնիկայի զգալի կորուստներ կրել»,- հայտարարել է Կոնաշենկովը: ՌԴ պաշտպանության նախարարության ներկայացուցիչն ասել է, որ «Կալիբրներով» հարվածները հասցվել են Դեյր-Զորի նահանգում սիրիական բանակի հարձակմանն աջակցելու և ԴԱԻՇ-ի հենակետի ոչնչացման համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս