Բաժիններ՝

«Ջերարդը կարող է դառնալ «Լիվերպուլի» մեծագույն մարզիչը». Խաբի Ալոնսո

Նախորդ ամառ «Լիվերպուլի» նախկին ավագը գլխավորեց «կարմիրների» մինչև 18 տարեկանների թիմը, որն ընթացիկ մրցաշրջանում դեռ ոչ մի պարտություն չի կրել:

Ջերարդը բավականին հաջող աշխատում է իր սաների հետ, որը չէր կարող չնշել Խաբի Ալոնսոն, ով հավատում է իր նախկին ավագի մարզչական տաղանդին:

«Ես ուշադրությամբ հետևում եմ Սթիվենի քայլերին նրա մարզչական կարիերայի վաղ շրջանում: Վստահ եմ՝ նա ունի ամեն ինչ նրա համար, որպեսզի մի օր դառնա «Լիվերպուլի» մեծագույն մարզիչը:

Բնականաբար, ունենալ թիմում այդպիսի փորձով մարդ, մեծ օգուտ է «կարմիրների» երիտասարդության համար: Յուրաքանչյուր մեծ ֆուտբոլիստ չի դառնում մեծ մարզիչ, բայց Սթիվենի հաջողությունները վստահեցնում են, որ նա ընդունակ է դառնալ լուրջ մասնագետ»,- Ալոնսոյի խոսքերն է մեջբերում «Լիվերպուլի» պաշտոնական կայքը:

Ալոնսոն և Ջերարդը միասին հանդես են եկել «Լիվերպուլի» կազմում 2004-2009թթ.:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս