Բաժիններ՝

«Չեմ բացառում, որ ինչ-որ ժամանակ կխաղամ Իսպանիայում». Հարի Քեյն

«Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը հայտարարել է, որ չի բացառում հետագայում այլ ակումբ տեղափոխվելու հավանականությունը, սակայն հիմա նրան ամեն ինչ դուր է գալիս Լոնդոնում:

«Ես չեմ բացառի այն, որ ինչ-որ ժամանակ կխաղամ Իսպանիայում կամ մեկ այլ երկրում: Դա չի նշանակում, որ ես անպայման կգնամ: Տվյալ պահին ես երջանիկ եմ «Տոտենհեմում», տեսնենք՝ ինչ տեղի կունենա հետագայում»,- Քեյնի խոսքերն է մեջբերում The Telegraph-ը:

Ավելի վաղ տեղեկություն հայտնվեց, որ Մադրիդի «Ռեալը» 2018թ. ամռանը պատրաստ է Քեյնի համար առաջարկել 177 մլն ֆունտ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս