«Ընդդիմացողները չեն պահանջում դադարեցնել Ամուլսարի շահագործման աշխատանքները…». Արծվիկ Մինասյան
Այսօր Ազգային ժողովում քննարկվում է Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Սերգեյ Բագրատյանը նախագծի հիմնական զեկուցող, ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանից հետաքրքրվեց, թե Ամուլսարի ոսկու հանքը շահագործվո՞ւմ է «Լիդիան Արմենիայի» կողմից, և հետշահագործման ի՞նչ վտանգներ կան:
Ի պատասխան՝ Ա. Մինասյանն ասաց. «Այս պահին չի շահագործվում, այնտեղ գնում են կառուցապատման աշխատանքներ: Հանրության մոտ տարածված տեսակետ կա, որ ընդդիմացողները պահանջում են դադարեցնել, և այլն, վերջին մեր քննարկումները ցույց տվեցին, որ նրանք ոչ թե դեմ են առհասարակ շահագործմանը, այլ այն ռիսկերը, որոնք կարիք ունեն՝ լրացուցիչ ջանքեր գործադրելու առումով, այդ ջանքերը գործադրելու խնդիր են դրել»: