ԱՄՆ-ի հինգ նախկին նախագահներ ներկա կլինեն բարեգործական համերգին
ԱՄՆ-ի հինգ նախկին նախագահներ ներկա կլինեն բարեգործական համերգին, որը կազմակերպվելու է հօգնություն «Հարվի», «Իրմա» եւ «Մարիա» փոթորիկներից տուժած Ֆլորիդայի եւ Տեխասի նահանգների, ինչպես նաեւ ԱՄՆ-ի Վիրջինյան կղզիների ու Պուերտո Ռիկոյի: Այդ մասին լույս հոկտեմբերի 5-ի գիշերը հայտնել է ABC News հեռուստաալիքը։
Որպես միջոցառման կազմակերպիչ հանդես եկած ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջորջ Բուշ Ավագի հիմնադրամի ներկայացուցչի տեղեկատվությամբ, Ջորջ Բուշ ավագից բացի, այնտեղ ներկա կլինեն նրա որդին՝ Ջորջ Բուշ Կրտսերը, ինչպես նաեւ Ջիմի Քարթերը, Բիլ Քլինթոնը եւ Բարաք Օբաման:
Բոլոր միջոցները, որոնք կհավաքվեն տոմսերի վաճառքից, ինչպես նաեւ համերգի ընթացքում, կուղղվեն նահանգների եւ ԱՄՆ-ի այն տարածքների բնակիչների օգնությանը, որոնք օգոստոսի վերջից ի վեր առավել շատ են տուժել տարերքի հարվածներից:
«Ամբողջ սրտով» խորագրի ներքո համերգը կանցկացվի հոկտեմբերի 21-ին Տեխասի նահանգի Քոլեջ-Սթեյշն քաղաքում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: