Բաժիններ՝

Ջարեդ Լեթոն կմարմնավորի Playboy-ի հիմնադիր Հյու Հեֆներին. THR

Ամերիկացի երաժիշտ եւ դերասան Ջարեդ Լեթոն կենսագրական ֆիլմում կմարմնավորի տղամարդկանց համար Playboy հայտնի հանդեսի՝ վերջերս մահկանացուն կնքած հիմնադիր Հյու Հեֆներին, ֆիլմ, որի ռեժիսորը կդառնա Բրեթ Ռաթները: Այդ մասին հոկտեմբերի 3-ին հայտնել է The Hollywood Reporter-ը:

«Ջարեդը իմ հին բարեկամն է: Երբ նա լսեց, որ ես Հեֆի պատմության իրավունքն եմ ստացել, ասաց. «Ես ցանկանում եմ մարմնավորել նրան, ես ցանկանում եմ նրան հասկանալ»,-հրատարակությունը մեջբերում է Ռաթների խոսքը: «Եվ ես իրոք հավատում եմ, որ Ջարեդը կարող է դա անել:

Նա մեր ժամանակի մեծագույն դերասաններից մեկն է»,-հավելել է ռեժիսորը: Հյու Հեֆները վախճանվել է սեպտեմբերի 27-ին կյանքի 92-րդ տարում: 1953 թվականին նա հիմնել է Playboy Enterprises հրատարակչական տունը, որի գործունեությունն ընդգրկում է մեդիա-բիզնեսի տարբեր բնավավառներ: Ինչպես նշում են Playboy Enterprises-ում, Հեֆների ղեկավարությամբ Playboy-ը դարձավ «աշխարհում տղամարդկանց առավել ազդեցիկ հանդեսը», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս