Դեսպան Հանթսմանն աշխատելու է վերականգնել վստահությունը ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև
Ռուսաստանում ԱՄՆ-ի նորանշանակ դեսպան Ջոն Հանթսմանը հայտարարել է, որ մտադիր է աշխատել Մոսկվայի եւ Վաշինգտոնի միջեւ վստահությունը վերականգնելու վրա, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
«Որպես Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպան ես մտադիր եմ աշխատել մեր երկրների միջեւ վստահության վերականգնման եւ համագործակցության հիման վրա երկկողմ հարաբերությունների ամրապնդման համար ի շահ բոլորի»,-ասել է դիվանագետը՝ ամփոփելով հոկտեմբերի 3-ին Կրեմլում հավատարմագրերի հանձնման արդյունքները:
Հանթսմանը նաեւ նշել է, որ պլանավորում է «հանդիպել հասարակության ամենատարբեր ոլորտները ներկայացնող ռուսաստանցիների հետ, որպեսզի կարծիքներ փոխանակի, որպեսզի ներկայացնի ամերիկյան արժեքները, որպեսզի էլ ավելի մեծ հետաքրքրությամբ համակվի Ռուսաստանի այնքան հարուստ եւ տպավորիչ պատմության ու մշակույթի նկատմամբ»: