Լաս Վեգասում հայերի տուժելու մասին հաստատված տեղեկություններ չկան. ԱԳՆ
«Արմենպրես»-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից տեղեկացնում են, որ Լաս Վեգասում ՀՀ պատվավոր հյուպատոսը մշտական կապի մեջ է տեղի իշխանությունների և իրավապահ մարմինների հետ։ Հաստատված տեղեկություններ տուժած հայերի մասին այս պահին չկան։
Այս շաբաթ Միացյալ Նահանգներում բոլոր պետական դրոշները իջեցված են մնալու՝ ի հիշատակ անմեղ զոհերի: ԱՄՆ-ի հայ համայնքը նույնպես կիսում է ընդհանուր ցավը: