1 կգ կարագը նախորդ տարվա 2779 դրամի փոխարեն վաճառվում է 3842 դրամով. aysor.am

2017 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին Հայաստանում 1 կգ նորզելանդական կարագի մանրածախ վաճառքի գինը կազմել է 3842 դրամ, մինչդեռ 2016 թվականի նույն ժամանակահատվածում այն եղել է 2779 դրամ, այսինքն՝ գնային բարձրացումը կազմել է շուրջ 38 տոկոս, Aysor.am-ի հարցմանն ի պատասխան՝ ասաց ՏՄՊՊՀ նախագահի խորհրդական Գայանե Սահակյանը։

«ՀՀ մրցակցային մարմինը շարունակում է վերահսկողությունը վերոնշյալ շուկայում՝ հետևելով ինչպես տեղական, այնպես էլ միջազգային շուկայի զարգացումներին», – ասաց Գայանե Սահակյանը։

Ըստ նրա՝ հաշվի առնելով, որ ՀՀ կարագի հիմնական մասը ներմուծվում է Նոր-Զելանդիայից, ուստի հանձնաժողովը դիտարկում է հենց այդ երկրից ներմուծվող կարագի միջազգային գների կարագի ներմուծման և վաճառքի գների փոփոխությունները:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս