Բաժիններ՝

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել Իսպանիային Կատալոնիայի խնդիրը լուծել ժողովրդավարական ճանապարհով

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշը հանդես է եկել Կատալոնիայի շուրջ ստեղծված ճգնաժամը ժողովրդավարական միջոցներով կարգավորելու օգտին: Այդ մասին ԶԼՄ-ներին հայտնել են համաշխարհային կազմակերպությունում։

Նա «հույս է հայտնել, որ Իսպանիայի ժողովրդավարական հաստատությունները կգտնեն խնդրի լուծման ուղիները», գլխավոր քարտուղարի հայտարարությունից մեջբերում են անում ԶԼՄ-ները:

Միեւնույն ժամանակ նրանք նշում են, որ ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Զեյդ Ռաադ ալ Հուսեյնը պահանջել է, որ երկրի իշխանությունները անցկացնեն հոկտեմբերի 1-ին կայացած անկախության հանրաքվեի ընթացքում Կատալոնիայի բնակչության նկատմամբ իրավակարգի ուժերի բռնարարքների «մանրակրկիտ, անկախ եւ անաչառ հետաքննություն»:

Իր հերթին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանի նախագահ Միրոսլավ Լայչակի ներկայացուցիչ Բրեդնեն Վարման, շարադրելով իր ղեկավարի դիրքորոշումը, հայտարարել Է, որ «ինքնորոշման իրավունքը ժողովուրդների հիմնարար իրավունքն է»։

Ավելի վաղ Կատալոնիայի Ժեներալիտետի (կառավարության) պաշտոնական ներկայացուցիչ Ժորդի Տուրուլը հայտարարել Է, որ Իսպանիայից անջատվելու օգտին հանդես Է եկել հանրաքվեում քվեարկածների 90 տոկոսը: Ընդամենը դրան մասնակցել է 2,3 մլն մարդ՝ ձայնի իրավունք ունեցող 5,3 մլն քաղաքացիներից:

Անկախությանը դեմ է  քվեարկել ընտրատեղամասեր եկածների 7,8 տոկոսը, քվեարկության մասնակիցների 2 տոկոսը դատարկ քվեաթերթիկնե է նետել քվեատուփ, քվեաթերթիկների 0,89 տոկոսը փչացված է եղել:

Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը հայտարարել է, որ Կատալոնիայում «ինքնորոշման հանրաքվեն չի կայացել»: Միեւնույն ժամանակ նա պատրաստակամություն է հայտնել Բարսելոնայի հետ երկխոսություն վարել օրենքի շրջանակներում:

Իր հերթին Կատալոնիայի կառավարության ղեկավար Կառլես Պուչդեմոնը տպավորիչ է համարել Իսպանիայից ինքնավարության անկախության շուրջ հանրաքվեի ադյունքները: Նա հայտարարել է, որ ինքնավարության բնակիչները վաստակել են ինքնիշխանության իրավունքը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս