Կառավարությունը որոշեց նահանջել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ էլեկտրոնային առողջապահության համակարգը ներդնելուց հետո բուժհաստատությունները հայտնվել են նոր դժվարությունների առաջ: Բանն այն է, որ սկզբում հայտարարվել էր, որ բժշկական հաստատությունները համակարգին միացվելու են անվճար, բայց հետո պարզվել էր հակառակը:

Երեկ հայտնի դարձավ, որ մարզային բուժհաստատությունների ղեկավարները այս հարցով անգամ դիմել են տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանին, որն էլ իր հերթին նոր հասունացող բողոքի ալիքի մասին տեղեկությունը փոխանցել է վարչապետ Կարեն Կարապետյանին: Ու երբ թերթն էլ հրապարակեց դժգոհության մասին, հնարավոր ընդվզումը եւ աղմուկը կանխելու համար Կառավարությունը որոշեց նահանջել. առայժմ պայմանագիր չկնքել «Էլեկտրոնային առողջապահություն ազգային օպերատոր» անհայտ ՓԲԸ-ի հետ, որը ձեւավորվել է այս տարվա օգոստոսին»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս