Բաժիններ՝

Իրանը և Իրաքը համատեղ զորավարժություն են անցկացնում Քրդստանի սահմանի մոտ

Իրանը զրահատեխնիկա եւ հրետանի է տեղակայել Իսլամական Հանրապետության արեւմտյան մասում, որը սահմանակցում է Իրաքյան Քրդստանին: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ հղում անելով Իրաքի քրդական ինքնավարության իշխանությունների պաշտոնական ներկայացուցչին:

Դրա հետ մեկտեղ, ըստ Tasnim իրանական գործակալության տեղեկատվության, Իրանի զինված ուժերը հոկտեմբերի 2-ին զորավարժությունների երրորդ փուլն են սկսել երկրի արեւմտյան սահմանում՝ գործի դնելով հետեւազորը, այդ թվում՝ արագ արձագանքման ուժեր, հրետանի, զրահատանկային զորամասեր եւ անօդաչու ավիացիա: Իրաքի քրդական տարածաշրջանի հետ սահմանում տեղի ունեցող զորավարժություններին հոկտեմբերին 2-ին միացել են իրաքյան բանակի ստորաբաժանումները:

Սեպտեմբերի 30-ին Իրանի զինուժերի պաշտոնական ներկայացուցիչ բրիգադային գեներալ Մասուդ Ջազայիրին հայտարարել էր, որ երկու երկրների զինուժերն առաջիկա օրերին զորավարժություններ կանցկացնեն արաբական երկրի հետ Իսլամական Հանրապետության արեւմտյան սահմանում:

Ինչպես նշել է Ջազայիրին, հրամանատարական կազմի խորհրդակցությունում հաստատվել է Իրանի աջակցությունը Իրաքի միասնությանը, Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեի անօրինականությունը, ինչպես նաեւ «Իրաքի հետ սահմանում անվտանգությունն ու կայունությունը ապահովելու նպատակով միջոցներ ձեռնարկելու» անհրաժեշտությունը, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս