Ողբերգական դեպք Արարատի մարզում. ավազահանքը փլվել է քաղաքացու վրա, ով մահացել է
Հոկտեմբերի 2-ին, ժամը 14:36-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Ուրցաձոր գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ահազանգ է ստացվել, որ տեղի է ունեցել ՃՏՊ, սակայն դեպքի վայր ժամանելուց հետո պարզվել է, որ Ուրցաձոր գյուղի հարավային մասում գտնվող բլրի ստորին հատվածից պարկերի մեջ ավազ լցնելիս բլրաշերտը փլուզվել է Ուրցաձոր գյուղի Գ. Նժդեհի փողոցի տներից մեկի բնակիչ՝ 1976 թ. ծնված Ա. Ս.-ի վրա:
Ա. Ս.-ը տեղի ուժերով դուրս է բերվել ավազաշերտի տակից և հոսպիտալացվել Վեդու ԲԿ, որտեղ գիտակցության չգալով մահացել է: