Բաժիններ՝

Իրաքյան Քրդստանը պահպանում է հսկողությունը Թուրքիայի հետ սահմանի նկատմամբ

Իրաքյան Քրդստանը պահպանում է վերահսկողությունը Թուրքիայի հետ սահմանի նկատմամբ: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտարարել է Իրաքյան Քրդստանի նախագահի խորհրդական Քեֆահ Մահմուդը։

«Թուրքիայի հետ սահմանի հսկիչ անցակետերն աշխատում են սովորական ռեժիմով, ոչինչ չի փոխվել: Ոչ թուրքական կառավարության կողմից, ոչ Քրդստանի ղեկավարության կողմից ոչ մի քայլ չի ձեռնարկվել: Հսկիչ անցակետերը միշտ գտնվում էին եւ այժմ էլ գտնվում են մեր հսկողության ներքո»,-ասել է Քեֆահ Մահմուդը:

Խորհրդականի խոսքով՝ սահմանային հսկիչ անցակետերը հսկողության տակ վերցնելու իրաքյան իշխանությունների փորձը «հակասում է Իրաքի Սահմանադրությանը եւ դաշնային օրենքներին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս