Բաժիններ՝

«Այս քաշքշուկները բացասական ազդեցություն են ունենում մեզ վրա»

Քաղաքացի Արա Ա.-ն բաց նամակով դիմել է ՀՀ վարչապետին, ՀՀ Ազգային ժողովի նախագահին, մի շարք կառույցների։ Բաց նամակում քաղաքացին հայտնել է, որ 2008թ. ՍՊԸ է բացել, հետագայում վաճառել դրա բաժնեմասերի 100 տոկոսը և դուրս եկել տնօրենի պաշտոնից ու մասնակիցների կազմից, սակայն շարունակել է դատարանից այդ ՍՊԸ-ի սնանկացման գործի շրջանակներում նամակներ ստանալ։

«2017թ. օգոստոսի 22-ից երկու անգամ դիմել եմ ՀՀ արդարադատության նախարարություն, և մինչ այսօր պատասխան չկա։ Ստիպված դիմում եմ բաց նամակով ՀՀ վարչապետին, ՀՀ Ազգային ժողովի նախագահին, Հայաստանի Հանրապետությունում Եվրոպատվիրակությանը և Պյոտր Սվիտալսկուն և Եվրախորհրդի համապատասխան կառույցներին, ՀՀ և արտերկրի իրավապաշտպան կազմակերպություններին և կառույցներին և անհատներին, և բոլորին, ովքեր կարող են հետևողական լինել, օժանդակել, խորհուրդներ տալ և ուղղորդել այս գործերի շրջանակներում։

1. ՍՊԸ եմ բացել 2008թ., որի բաժնեմասերի 100 տոկոսը վաճառել եմ (առկա է նոտարի առքուվաճառքի պայմանագիրը և 2009թ. պետ. ռեգիստրի տեղեկանքները, որ դուրս եմ եկել տվյալ ՍՊԸ-ի տնօրենի պաշտոնից և մասնակիցների կազմից, որոնք և՛ բանավոր ծանուցումով, նամակներով, և՛ դատարանի գրասենյակի միջոցով (գրավոր) ուղարկել եմ Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր Արսեն Բաբայանին և օգնական Հասմիկ Գևորգյանին, որոնք վարում են տվյալ ՍՊԸ-ի սնանկացման պրոցեսը)։ Սկզբից իմ հասցեով նամակներ էին գալիս, որտեղ նշված էր միայն ՍՊԸ անունը։ Երբ ես ուղարկեցի պետ. ռեգիստրի տեղեկանքները և նոտարի պայմանագրերը, սկսեցին նամակներ գալ, որտեղ նշված էին իմ անուն անզգանունը որպես ՍՊԸ տնօրեն, ուրիշ նամանկներում՝ որպես մասնակից ՍՊԸ-ի՝ հակառակ տեղեկանքների, առքուվաճառքի պայմանագրի և իմ գրավոր և բանավոր տեղեկությունների։

Դատավորն ու իր օգնականն ինչ-որ նպատակ էին ուզում իրականացնել՝ փորձելով ինձ ներքաշել տվյալ դատավարության մեջ։ Նրանք քաջ տեղյակ էին, որ ես կապ չունեմ տվյալ ՍՊԸ-ի հետ, և փոխանակ հարցում անեին ՊԵԿ-ից, ԴԱՀԿ-ից, սնանկացման գործով կառավարչից (իրենց ուղարկված որոշումների մեջ չի նշված ոչ մի տեղ իմ անուն-անզգանունը), և շարունակում էին իրենց ծրագրի իրականացնելը։ Հարցում էին անում նամակով թաղապետարանից և համատիրությունից՝ արդյոք հիմա ե՞ս եմ հանդիսանում տվյալ հասցեի սեփականատերը։ Չեմ համարում վրիպակ իմ անուն-ազգանունը մի քանի անգամ նշելը ծանուցումների մեջ, այլ կարծում եմ, որ դա փաստաթղթերի կեղծել է, որն ուզում էին հիմք դարձնել ինչ-որ գործողության համար ԴԱՀԿ-ի միջոցով։ Տվյալ ՍՊԸ-ն ունի իր տնօրենը և մասնակիցները, որին քաջ տեղյակ էին դատավորն ու օգնականը»,- նշել է քաղաքացին։

Բաց նամակում նա հայտնել է, որ իրեն զանգահարել են, կոպիտ ու ահաբեկող տոնով հոգեբանական ճնշում գործադրել իր վրա։ «Կան խախտումներ, որ չեմ կարող հրապարակել բաց նամակով։ 1992թ. վիրավորվել եմ ավիաբոմբից, 3-րդ կարգի հաշմանդամ եմ, նաև կինս 3-րդ կարգի հաշմանդամ է և ունի սուր նևրոզային վիճակ։ 2009թ. այս քաշքշուկները բացասական ազդեցություն են ունենում մեզ վրա։ Կրել եմ ֆինանսական, առողջական, բարոյական և հոգեբանական վնասներ։

Երկրորդ խնդիրը մեկ ուրիշ ՍՊԸ է, որը բացել են իմ հասցեի վրա՝ առանց իմ համաձայնության, որը շատ դժվարությամբ հանել են 2013թ. իմ հասցեից։ Երկրորդ ՍՊԸ-ի գործը (սնանկության) նաև վարում են Արսեն Բաբայանը և Հասմիկ Գևորգյանը։ Ուղարկել և տեղեկացրել եմ պետ. ռեգիստրի տեղեկանքը, որ 2013թ. հանվել է իմ հասցեից, բայց նրանք շարունակում են նամակներ ուղարկել իմ հասցեով։

Եվրախորհրդի հետ ասոցիացման պայմանագրի շեմին և արտերկրից Հայաստան ներդրումների շեմին թող այս գործերի արդարացի լուծումը լակմուսի թղթի դեր տանի»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս