««Մուլտի Գրուպ» կոնցեռնի բազմաթիվ ձեռնարկություններում բուռն թափով հարկային ստուգումներ են իրականացվում». Իվետա Տոնոյան

«Արդեն մի քանի օր է, «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող բազմաթիվ ձեռնարկություններում հարկային ստուգումներ են իրականացվում»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը՝ մեկնաբանելով շրջանառվող լուրը, որ Գ.Ծառուկյանին պատկանող հիմնարկներում հարկային ստուգումներ են սկսվել։

Ընդ որում, ըստ նրա՝ խոսքը 2 կամ 3 ձեռնարկության մասին չէ. ստուգումներ անցկացնում են կոնցեռնի մի շարք ընկերություններում։

Թե ո՞րն է պատճառը, որ հարկայինը միանգամից այսպիսի ուշադրության է արժանացրել կոնցեռնին, Ւ.Տոնոյանը դժվարացավ պատասխանել՝ նշելով, որ տեխնիկական մանրամասներին չի տիրապետում, բայց ստուգումները «բուռն թափով» են իրականացվում։

«Սակայն պարոն Ծառուկյանի անունից իրավասու եմ Ձեզ տեղեկացնելու, որ որևէ թաքցնելու բան չի եղել և չկա։ Այնպես որ, բնականոն գործընթաց է, հարկային մարմինները թող իրականացնեն իրենց գործառույթները»,- հավելեց նա։

Հիշեցնենք, որ ըստ որոշ լուրերի, Պետական եկամուտների կոմիտեի տարբեր ստորաբաժանումներ այսօր առավոտվանից տոտալ ստուգումներ են անցկացնում Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930