Բաժիններ՝

Ոստիկանությունն առաջարկում է, որ ոստիկանական զորքերն այլևս արտաքին ագրեսիայից պաշտպանելու գործառույթ չիրականացնեն

«Ինչպես տեղյակ եք, Ոստիկանության զորքերը հանդիսանում են Զինված ուժերի մաս. Ոստիկանությունն առաջարկելու է, որպեսզի Ոստիկանության զորքերի գործունեությունը կարգավորվի ոչ թե Զինված ուժերի գործունեությունը կարգավորող օրենսդրական փաստաթղթերով, այլ բացառապես Ոստիկանության իրավական ակտերով»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ոստիկանության շտաբի պետ Հովհաննես Քոչարյանը:

Նա պարզաբանեց, որ ոստիկանական զորքերը ներգրավվելու են միայն զանգվածային անկարգությունները խափանելու, կանխելու համար. «Ցույց ցրելու համար զորքեր չեն ներգրավվել, այն, ինչ դուք տեսել եք, դրանք կանխարգելիչ միջոցառումներ են, նրանք հավաքներին չեն միջամտում, եթե իհարկե, անկարգություն տեղի չի ունենում: Այսինքն՝ Ոստիկանության զորքերն արտաքին ագրեսիայից պաշտպանելու գործառույթ ունեն այս պահին, որն աստիճանաբար վերանալու է: Մենք ունենալու ենք ավելի պրոֆեսիոնալ ստորաբաժանում, որի հիմնական խնդիրներից մեկն է լինելու նաև հակաահաբեկչական միջոցառումներին մասնակցելը: Մեր կարծիքով՝ չի կարելի՝ ծառայության վրա երկու լրջագույն խնդիրներ դրվեն՝ արտաքին հարձակումներից երկրի պաշտպանությանը մասնակցումը և ներքին իրավակարգի ապահովումը: Դրանցից մեկն ու մեկը պետք է լինի»:

Հ. Քոչարյանը հստակեցրեց, որ, եթե երկրում հայտարարվի ռազմական դրություն, «Ռազմական դրության մասին» օրենքի հիման վրա՝ Ոոստիկանությունն իր խնդիրներն իրականացնելու է, մասնակցելու է ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանը. «Այսինքն՝ մենք մեզ ոչ թե առանձնացնում ենք այդ խնդրից, այլ ասում ենք՝ ռազմական դրության ռեժիմի պայմաններում Ոստիկանությունը ներգրավվի այդ խնդրի իրականացմանը»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս