![](/banners/BeFunky-design.jpg)
Արթուր Ալեքսանյանի մարզադպրոցը վերանորգման ենթակա չէ. կկառուցվի նոր մարզադպրոց
![](https://168.am/wp-content/uploads/2017/09/2_640x420-16.jpg)
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում ամփոփեց պաշտոնավարման մեկ տարին:
Լրագրողների հետ հանդիպման ընթացքում նախարարը խոսել է նաև Արթուր Ալեքսանյանի մարզադպրցի մասին: Հիշեցնենք, որ Արթուրի՝ օլիմպիական չեմպիոն դառնալուց հետո քննարկումններ սկսվեցին, որ օլիմպիական չոմպիոնի անունը կրող մարզադպրոցը անմխիթար վիճակում է գտնվում և այնտեղ են մարզվում մեր ապագա չեմպիոնները:
Նախարարը նշեց, որ շուտով կկարգավորվի օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի մարզադպրոցի հարցը, որը վերանորոգման ենթակա չէ.
«Կոսմետիկ նորոգումն անիմաստ է: Պետք է նոր կենտրոն կառուցել՝ անհրաժեշտ բոլոր պայմաններով: Շուտով պատրաստ կլինի շինության գծագիրը, որը կներկայացվի ՀՀ նախագահին: Հավանության արժանանալու դեպքում հաջորդ տարի կսկսվի կառուցումը»,- տեղեկացրեց Հրաչյա Ռոստոմյանը:
Սիրարփի Աղաբաբյան